Ողջունում եմ Ձեզ մեր ընկերության և առհասարակ ապահովագրության վերաբերյալ հետաքրքրություն ցուցաբերելու և մեր կայքն այցելելու համար:
Ձեր տրամադրության տակ են մեր կայքի տեղեկատվական մասը, որտեղ Դուք կարող եք գտնել ապահովագրոթւյան տեսակների վերաբերյալ օգտակար տեղեկություններ, ինչպես նաև օնլայն ռեժիմով Ձեր մեքենայի օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրության արժեքի հաշվարկը և պայմանագրի կնքման պատվերի օնլայն ձևակերպման հնարավորությունները: Մեր մասնագետները գրագետ խորհրդատվություն կտրամադրեն Ձեզ հետաքրքրող ապահովագրության տեսակների վերաբերյալ, ՀՀ ապահովագրական շուկայում առկա ապահովագրական ծրագրերից կընտրեն այն եզակին, որը առավելագույնս համապատասխանում է Ձեր պահանջների և չափաննիշների պաշտպանված լինելու և կձևակերպեն անհրաժեշտ փաստաթղթերը: Ձեր տրամադրության տակ է նաև մեր գործակալների ցանցը, որոնց օգնությամբ Դուք կարող եք ստանալ Ձեր պատվիրած վկայագիրը ցանկացած Ձեզ հարմար վայրում՝ թե՛ տանը, թե՛ աշխատատեղում՝ Ձեզ հարմար ժամին: Ձեզ հանարավորություն է ընձեռնվում կնքել ապահովագրության պայմանագիր հինգ ապահովագրող-գործընկեր ընկերություններից մեկի հետ՝ չծախսելով հավելյալ ժամանակ ապահովագրողների առաջարկած պայմանների համեմատական վերլուծության և փաստաթղթերի ձևակերպման վրա:
Մեզ հետ Ձեզ հասանելի է ոչ միայն Հայաստանի ապահովագրական շուկայում առկա Ձեր ռիսկերի լավագույն ծածկույթը, այլ նաև պրոֆեսիոնալների աջակցությունը ապահովագրական պատահարի ժամանակ փաստաթղթերի ձևակերպման հարցում, ինչպես նաև մեր թիմի բազմամյա փորձից ի օգուտ Ձեզ օգտվելու հնարավորությունը:
Բարի գալուստ Ձեր ֆինանսական և գույքային շահերի պաշտպանության աշխարհ: